slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացավ առաջին վիդիո-կոնֆերանսը Ճապոնական «Environmental Control Center Co» ընկերության հետ

2017 թվականի ապրիլի 10-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել առաջին առցանց տեսակոնֆերանսը «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերության հետ, որը մասնագիտացված է իրականացնելու  հողի, ջրի, օդային ավազանի  և այլնի մշտադիտարկումներ և հետազոտություններ։

Առցանց տեսակոնֆերանսը նվիրված էր բնապահպանական բնագավառի արդի հիմնախնդիրներին, մասնավորապես՝

  • Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիային, որը նպատակաուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը սնդիկի և նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից, ինչպես նաև սնդիկի նյութական հոսքերի մշտադիտարկմանը Ճապոնիայում կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների օրինակով, որոնք օգտագործվում են սնդիկի պարունակության որոշման համար սնդիկ պարունակող նմուշներում, ինչպես նաև այնպիսի արտադրական ոլորտներում ինչպիսիք են հանքարդյունահանությունը և  ցեմենտի արտադրությունը,
  • Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում ռադիոակտիվ նյութերի առկայությանը «Ֆուկուսիմա Դաինչի» ատոմային էլետրակայանի վթարից հետո, մասնավորապես  հողերի աղտոտվածության աստիճանի և ինտենսիվության ռադիոակտիվ ցեզիում-137-ով,  ռադիոակտիվ մասնիկների մթնոլորտ անցման հաշվարկի համակարգչային մոդելներին, անալիտիկ  սարքավորումներին, որոնք օգտագործվում են հողի աղտոտվածության որոշման համար՝ առաջին հերթին ցեզիում-137-ով, և այլն։

Տեսակոնֆերանսին Ճապոնիայի կողմից մասնակցում էին «Environmental Control Center Co» ընկերության ներկայացուցիչները՝ Շոիչի Նիհելի և տեխնիկական հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Մասաշի Սուգիի գլխավորությամբ։  Հայաստանի կողմից մասնակցում էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի էկոլոգիական փորձաքննությունների բաժնի առաջատար փորձագետները՝ կազմակերպության տնօրենի գիտության գծով  տեղակալ Պ.Ոսկանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն հիդրոօդերեվութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ  Զարուհի  Պետրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ԹՄԱԿ գործակալության մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժնի պետ Հասմիկ Սարոյանը և այլ ներկայացուցիչներ։Այս կոնֆերանսը հանդիսանում է 2015 թվականի նոյեմբեր ամսին Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացած կլոր սեղանի տրամաբանական շարունակությունը, որը նվիրված էր շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն և այլ ազդեցությունների ուսումնասիրություններին, մշտադիտարկումներին, հետազոտությունների տեխնոլոգիական ապահովման հետ կապված փորձի փոխանակման հիմնախնդիրներին։

Տեսակոնֆերանսի ընթացքում ճապոնիայի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին վերը նշված երկու թեմայով երեսուն րոպե տևողությամբ  շնորհանդեսներ։ Այնուհետև գործնական շփման ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում ներկայացված հիմնախնդիրների վերաբերյալ՝ նպատակ ունենալով մշակել մի ընդհանուր ամփոփ մոտեցում։

Տեսակոնֆերանսի ավարտին երկու կողմերի մոդերատորները ամփոփեցին քննարկման արդյունքները։ Ձեռք բերվեց համաձայնություն, որ տվյալ տեսակոնֆերանսի արդյունքում  մեկ ամսվա ժամկետում կմշակվի և կձևավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկային նվիրված նախագիծ, որի շուրջ կրկին առցանց կոնֆերանսի միջոցով կկայանա իրատեսորեն մշակված ծրագրի քննարկում նպատակաուղղված Ճապոնական առաջավոր փորձի ներդրմանը Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում։

28 Դեկտեմբեր 2016

Snow